Մատչելիության հղումներ

Ռոբերտ Օ՛Բրայանը Բայրամովին ասել է, որ պետք է մերժել իրավիճակը ապակայունացնող արտաքին դերակատարներին


ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո Թվիթերի իր միկրոբլոգում գրել է.

«Ադրբեջանի արտգործնախարարի հետ իմ հանդիպմանը ես պնդել եմ, որ անհապաղ պետք է դադարեցնել կրակը, այնուհետև պետք է վերադառնալ Մինսկի խմբի շրջանակներում Հայաստանի հետ բանակցություններին և մերժել իրավիճակը ապակայունացնող արտաքին դերակատարներին։ Չկա ռազմական լուծում»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ևս հանդիպել էր ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG