Մատչելիության հղումներ

Մարտունու մի շարք գյուղեր, այդ թվում` Կարմիր Շուկան հրթիռակոծվում են Սմերչով, հաղորդում է Արցախի ԱԻՊԾ-ն


Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերն անհանգիստ է եղել Մարտակերտում և Մարտունու շրջանում, փոխանցում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Մարտակերտ քաղաքի հրետակոծության հետևանքով բազմաբնակարան շենքի 2 տուն է հրդեհվել։ Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարներին հաջողվել է արագ մարել կրակը, որպեսզի այլ բնակարաններում ևս հրդեհ չբռնկվի։

Նախնական տվյալներով ադրբեջանական զինված ուժերն այս ուղղությամբ կրակ են բացել գրադ կանքից։ Մարդկային կորուստներ, ըստ պետական ծառահության, չկան։

Լուսադեմին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերն են հայտնվել Ադրբեջանի թիրախում։ Այստեղ կիրառվում է սմերչ տեսակի հրթիռներ։

Այս պահին ևս Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կարմիր Շուկան հրթիռակոծվում են Սմերչով, հաղորդում է ԱԻՊԾ-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG