Մատչելիության հղումներ

Թուրքական լիրայի փոխարժեքը կտրուկ անկում է արձանագրել


Թուրքիայի ազգային տարադրամի՝ լիրայի փոխարժեքը այսօր կտրուկ անկում է արձանագրել։ «Կեսօրի դրությամբ ամերիկյան մեկ դոլարի դիմաց վճարում էին 7,97 լիրա», - հաղորդում է Bloomberg գործակալությունը։

Այսպիսով, թուրքական արտարժույթը ընդամենը մի քանի ժամում ավելի մեծ անկում է արձանագրել քան հոկտեմբերի 9-ին, երբ ազգային տարադրամի փոխարժեքը նվազել էր՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 7,89 լիրա ցուցանիշի։

Լիրայի փոխարժեքի այսօրվա անկումը խթանել է Թուրքիայի Կենտրոնական բանկի վարչության որոշումը, որի համաձայն դրամատան հաշվարկային տոկոսադրույքը մնալու է անփոփոխ։

Ավելի վաղ Bloomberg-ի մեկնաբանները նաև նշել էին, որ լիրայի փոխարժեքի անկման պատճառներից ևս մեկը գործարար շրջանակներում առկա մտավախություններն են, թե Թուրքիան կարող է Ադրբեջանի կողմից ներքաշվել ղարաբաղյան պատերազմին։ Մի քանի օր առաջ աշխարհահռչակ ամերիկացի տնտեսագետ Սթիվ Հանկեն հայտարարել էր, որ հուլիս ամսից լիրայի փոխարժեքի կայունությունը պահպանելու նպատակով Թուրքիան ծախսել է իր արտարժութային պաշարների զգալի մասը՝ շուրջ 10 միլիարդ դոլար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG