Մատչելիության հղումներ

Ալիևը «պատրաստ է հանդիպել Փաշինյանին, սակայն ամեն ինչ կախված է այդ հանդիպման օրակարգից»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, Բաքու, 19-ը հոկտեմբերի, 2020թ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, Բաքու, 19-ը հոկտեմբերի, 2020թ.

Իլհամ Ալիևը հայտարարել է, թե պատրաստ է հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն կարծում է, որ կողմերը հեռու են հարցի կարգավորումից։ Այս մասին Ադրբեջանի նախագահն ասել է ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում։

«Ռուսաստանի նախագահը ինձ նման հանդիպման չի հրավիրել։ Նման [եռակողմ] հանդիպում Մոսկվայում հնարավոր է, նման հանդիպումներ նախկինում էլ եղել են։ Բայց դա կախված է հանդիպման օրակարգից։ Ցավոք սրտի, Հայաստանի կառավարությունը հեռու է հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարից», - հայտարարել է Ալիևը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG