«Ես տեղեկություն ունեմ, որ վարչապետը հանդիպել է Հայաստանի նախկին ղեկավարների հետ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Ազատության» ճշտող հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը բոլո՞ր նախկին նախագահների հետ է հանդիպել, Մարուքյանը պատասխանեց. - «Բոլորի չէ, կարող է ինչ-որ մեկի հետ՝ չէ, բայց մի մասի [հանդիպման մասին]՝ լսել եմ»։
Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը, «Ազատության» հետ զրույցում պատասխանելով վարչապետի ու Հայաստանի նախկին ղեկավարների հնարավոր հանդիպման վերաբերյալ հարցին, միայն ասաց.- «Եթե նման հանդիպում տեղի ունենա, դրա մասին համապատասխան հաղորդագրություն կտարածվի»։
Հիշեցնենք, Հայաստանի վարչապետը նախօրեինհանդիպել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: