Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը այսօր աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան։
«Այցի նպատակը ռուսական կողմի հետ խորհրդակցությունների անցկացումն է», - այսօր հաղորդել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կարճատև աշխատանքային այցով Մոսկվայում է գտնվում նաև Հայաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը։ Այստեղ նա հանդիպելու է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։