Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարևորեց Ղարաբաղում կրակը դադարեցնելու ռեժիմի հսկողությունը


ՄԱԿ-ում ՌԴ դեսպան Վասիլի Նեբենզյա, արխիվ
ՄԱԿ-ում ՌԴ դեսպան Վասիլի Նեբենզյա, արխիվ

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:

ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ, դեսպան Վասիլի Նեբենզյան, ով նախագահել է նիստը, հայտնել է, որ դռնփակ քննարկումների մասնակիցները կարևորել են Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը հսկելու անհրաժեշտությունը:

«Հիմա պետք է ապահովել հրադադարի կատարումը, դա է ամենահրատապը, քանի որ համապատասխան համաձայնությունը կայացվել է, սակայն չի իրագործվել», - ասել է ռուսաստանցի դիվանագետը:

Նրա խոսքով, գլխավոր հարցը հրադադարի որոշումը կատարելու վերահսկողությունն է, այն խորհրդակցությունների ընթացքում, իհարկե, քննարկվել է:

«Անվտանգության խորհուրդը բավական միակարծիք էր մոտեցումների վերաբերյալ», - նշել է Վասիլի Նեբենզյան:

Նյու Յորքում Ղարաբաղի հարցով քննարկումները տեղի են ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երեքի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ:

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG