Մատչելիության հղումներ

Էմանյուել Մակրոնը ողջունում է զինադադարը


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը շաբաթ օրը ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը կեսգիշերից հետո հումանիտար զինադադար սկսելու մասին և շեշտեց, որ այն պետք է խստորեն հարգվի երկու կողմերի կողմից:

«Այս հրադադարը պետք է անվերապահ և խստորեն պահպանվի երկու երկրների կողմից: Ֆրանսիան դրան շատ ուշադիր կլինի և կմնա հավատարիմ, որպեսզի ռազմական գործողությունները մշտապես դադարեցվեն, և վստահելի քննարկումները արագ սկսվեն», - Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Ֆրանսիայի նախագահը:

Նշենք՝ քիչ առաջ ՀՀ ԱԳՆ-ն հայտնեց, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG