Մատչելիության հղումներ

Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին` ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար


Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին` տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար, հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության», - նշված է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:

Ադրբեջանի արտգործնախարարությունը հաստատում է, որ Հայաստանի հետ համաձայնություն է ձեռք բերել մարդասիրական հրադադար հաստատելու մասին:

Հիշեցնենք, Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած հոկտեմբերի 9-ի բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև համաձայնություն էր ձեռք բերվել հոկտեմբերի 10-ին ժամը 12-ից հրադադար հաստատելու մասին:

Հրադադարը հաստատվում է մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար:

XS
SM
MD
LG