Մատչելիության հղումներ

Մնացականյանը շեշտում է՝ Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել հրադադարը


Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը, Սերգեյ Լավրովը և Զոհրաբ Մնացականյանը, Մոսկվա, 9-ը հոկտեմբերի, 2020թ.
Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը, Սերգեյ Լավրովը և Զոհրաբ Մնացականյանը, Մոսկվա, 9-ը հոկտեմբերի, 2020թ.

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր Թվիթերի էջում տեղադրած գրառմամբ հայտնել է, որ Ադրբեջանը խախտում է հրադադարը:

«Հոկտեմբերի 10-ին կրակը դադարեցնելու վերաբերյալ Մոսկվայում համաձայնեցված համատեղ հայտարարությունից հինգ օր անց Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել դրա իրականացումը:

Թուրքիայի և ահաբեկիչ գրոհայինների անմիջական աջակցությամբ և մասնակցությամբ Ադրբեջանը շարունակում է լայնածավալ պատերազմն Արցախի դեմ», - գրել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին անցած ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG