ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին իրականացնել հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները և դադարեցնել թիրախավորել քաղաքացիական շրջանները ինչպիսիք Գյանջան և Ստեփանակերտն են։
«Մենք ափսոսում ենք մարդկային կորուստների համար և շարունակում հավատարիմ մնալ խաղաղ կարգավորմանը», - ամերիկյան դիվանագիտության ղեկավարը գրել է թվիթերյան իր էջում ։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր:
Հրադադարը մարդասիրական նկատառումներով է՝ ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար: Ու չնայած այս պայմանավորվածությանը, և հայկական, և ադրբեջանական կողմերը միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։