ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով բարձրագույն հանձնակատարը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին հետևել մարդասիրական իրավունքին, և թույլ չտալ, որ քաղաքացիական բնակչությունն ու ենթակառուցվածքները տուժեն ռազմական գործողություններից։
«Հիշեցնում եմ, որ կողմերը պետք է հավատարիմ մնան ստանձնած պարտավորություններին», - հայտարարել է Միշել Բաչելետը, ընդգծելով, որ անհրաժեշտ է խուսափել մեծ վնասներ հասցնող զինատեսակների գործածումից։
Ավելի վաղ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հաստատել էր հայկական կողմի պնդումները՝ Ստեփանակերտը ռմբակոծվել է կասետային ռումբերով, որոնց օգտագործումն արգելված է միջազգային իրավունքով։