Մատչելիության հղումներ

Ըստ Լե Դրիանի՝ Ղարաբաղյան հակամարտության «նոր բաղադրիչը Թուրքիայի ռազմական ներգրավումն է»


Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը, այսօր Փարիզում խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որ Թուրքիան ներգրավված է ղարաբաղյան պատերազմում։

Պատասխանելով, ֆրանսիացի պատգամավորներից մեկի հարցին, Լե Դրիանը նշել է․ «[Ղարաբաղյան հակամարտությունում] նորությունը Թուրքիայի ռազմական ներգրավումն է, ինչը կոնֆլիկտի միջազգայնացման վտանգ է ստեղծում։ Դա այն է, ինչ մենք չենք ցանկանում։ Եվ մենք հստակորեն հայտարարել ենք, որ մեր ցանկությունը [հակամարտող կողմերի միջև] փոխզիջումն է, որի բաղադրիչներն են՝ բոլոր տեսակի նախապայմաններից հրաժարվելը,հրադադարի պահանջների պահպանումը և վերադարձ բանակցությունների սեղանի շուրջ», - Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարում էր Ֆրանսիայի արտգործնախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG