Մատչելիության հղումներ

Ալիև. Թուրքիան անպայման պետք է ներկա լինի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում


Թուրքիան անպայման պետք է ներկա լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, նման կարծիք է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքական TRT Haber հեռուստաընկերության հետ զրույցում:

«Թուրքիան ուժեղ պետություն է, մեծ պոտենցիալով, մեր հարևանը, Հայաստանի հարևանը, Հարավային Կովկասի հարևանը։ Այդ իսկ պատճառով, բնականաբար, Թուրքիան պետք է ակտիվ լինի այդ գործերում։ Հետագա խաղաղ գործընթացում Թուրքիան անպայման պետք է ներկա լինի»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ խաղաղ գործընթաց կսկսի. - «Եվ որքան շուտ, այնքան լավ, պատերազմը չի կարող հարատև լինել»,- նաև հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը:

Միջազգային կառույցներն ու խնդրի կարգավորմամբ զբաղվող երկրները հրադադարի կնքման օրվանից մինչ օրս պնդում են, որ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ միակ և ընդունելի ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG