Ադրբեջանական կողմի հրետակոծությունների հետևանքով Ստեփանակերտում և Շուշիում քաղաքացիական անձանց թվում կան մարդկային կորուստներ, «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Զոհերի և վիրավորների թիվ դեռևս չի հստակեցվում, քանի որ ըստ խոսնակի՝ փլատակների տակ գտնվող անձինք կան։