Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ասել է, թե Անկարան սատարում է Ադրբեջանին, քանի որ այն «ճնշված երկիր է»։
«Մենք զօր ու գիշեր պայքարում են, որ մեր պետությունն իր արժանի տեղը գտնենք այս աշխարհակարգում: Մենք օգնում ենք ճնշվածներին՝ Սիրիայից մինչև Լիբիա, Միջերկրականից մինչև Կովկաս», - այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը: