Մատչելիության հղումներ

Ղարաբաղի ճանաչման որոշումը կկայացնենք մի շարք գործոններ հաշվի առնելով. Նիկոլ Փաշինյան


«Ղարաբաղի ճանաչման հարց կա մեր օրակարգում, և մենք որոշումը կկայացնեն մի շարք գործոններ հաշվի առնելով», - ասել է Հայաստանի վարչապետը «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում:

Անդրադառնալով լրագրողի հարցին, թե քննարկո՞ւմ է արդյոք Երևանը Ղարաբաղի հետ դաշինք կնքելու հնարավորությունը, Փաշինյանն ասել է` «քննարկում ենք նաև այդ հարցը»:

«Այդ դաշինքը փաստացի արդեն կա, քանի որ Հայաստանը հանդես է գալիս որպես Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, և մենք հիմա պետք է մտածենք դրա զարգացումների մասին: Կարևոր է արձանագրել, որ վերջին իրադարձությունները նոր ռազմաքաղաքական իրավիճակ են ստեղծել մեր տարածաշրջանում», - ասել է Փաշինյանը:

Առավել մանրամասն՝ այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG