Մատչելիության հղումներ

Փաշինյանը և Պուտինը կրկին հեռախոսազրույց են ունեցել


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել է Ռուսաստանի նախագահի հետ։

«Կողմերը շարունակել են ղարաբաղյան հակամարտության շուրջ քննարկումը, երկու կողմն էլ լուրջ մտահոգություն է հայտնել ռազմական գործողություններին մերձավոր Արևելքի ապօրինի զինված խմբավորումներից վարձկանների ներգրավելու մասին ստացվող հաղորդումների վերաբերյալ», - հաղորդում է Կրեմլը։

Ըստ ռուսական կողմի, Վլադիմիր Պուտինը վերստին ընդգծել է անհապաղ հրադադար հաստատելու և քաղաքա-դիվանագիտական ջանքերը վերսկսելու անհրաժեշտությունը՝ հղում անելով այս մասին Մինսկի խմբի անդամ երկրների առաջնորդների երեկվա կոչին։ Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել են շարունակել շփումները՝ տարբեր ձևաչափերով։

Սա երկու առաջնորդների արդեն երրորդ հեռախոսազրույցն է՝ անցած կիրակի Ղարաբաղում սկսված լայնածավալ մարտերից հետո։ Հաղորդվում է, որ այն ևս կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG