Մատչելիության հղումներ

Ռուսաստանն էլ ունի օտարերկրացի գրոհայիններին Ղարաբաղ փոխադրելու մասին տեղեկատվություն


ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, արխիվ:
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, արխիվ:

Ռուսաստանն ունի սեփական տեղեկություններն այն մասին, որ օտարերկրացի գրոհայիններին փոխադրում են ղարաբաղյան հակամարտության գոտի:

Այդ մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Մարիա Զախարովան:

Այդպես նա պատասխանել է այն հարցին, թե ինչի հիման վրա է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը տարածել հայտարարություն հակամարտության գոտի օտարերկրացի գրոհայիններին փոխադրելու անթույլատրելիության մասին:

«Մենք ունենք մեր սեփական ինֆորմացիան, այո, դուք ճիշտ եք, մամուլում և սոցիալական ցանցերում հրապարակվել են նման տեղեկություններ, բայց հանդես գալով այդ մեկնաբանությամբ, որը հրապարակվել է ԱԳՆ-ի կայքում, մենք, անկասկած, հաշվի ենք առել նաև մեր ունեցած տեղեկատվությունը, վերլուծությունները և փաստերը»,- ասել է Մարիա Զախարովան:

XS
SM
MD
LG