Մատչելիության հղումներ

Փաշինյան. «Ինչու՞ է Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս. շարունակելու հայոց ցեղասպանությունը»


Սա արդեն պարզապես Ղարաբաղի հարց չէ, սա միայն հայ ժողովրդի անվտանգության հարց չէ, ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հետևյալն հարցն է հնչեցրել` ինչո՞ւ է Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս, ապա պատասխանել. «Շարունակելու հայոց ցեղասպանությունը»:

«Բայց ցեղասպան քաղաքականության շարունակությունը Թուրքիայի համար միայն հայատյացությունը իրացնելու միջոց չէ, այլև պրագմատիկ խնդիր: Հայաստանն ու Հարավային Կովկասի հայությունը վերջին խոչընդոտն են թուրքական էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի հարավ-արեւելք և դեպի արևելք շարունակելու և կայսերական երազանքը կյանքի կոչելու համար:

Սա արդեն պարզապես Ղարաբաղի հարց չէ, սա միայն հայ ժողովրդի անվտանգության հարց չէ: Սա այլևս միջազգային անվտանգության հարց է, և հայ ժողովուրդը պաշտպանում է նաև միջազգային անվտանգությունը` ստանձնելով թերևս մի նորագույն պատմական առաքելություն», - ավելացրել է վարչապետ Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG