Մատչելիության հղումներ

Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակն Արցախում


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահում է Անվտանգության խորհրդի նիստը, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահում է Անվտանգության խորհրդի նիստը, արխիվ

Ռուսաստանի Անվտանգության խորհուրդն այսօրվա նիստում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջնորդությամբ, քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։

Մոսկվան ամենաբարձր մակարդակով ընդգծել է, որ իրավիճակը ծայրահեղ լարված է, փաստելով, որ տարածաշրջան են տեղափոխվել վարձկաններ Սիրիայից և Լիբիայից։

«Վլադիմիր Պուտինը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների՝ ԱՄՆ, Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահները համատեղ հայտարարություն են նախապատրաստում», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG