Մատչելիության հղումներ

Գիշերը հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն. ՊՆ


Արցախի ՊԲ հրետանային մարտկոց մարտական գործողությունների ժամանակ, արխիվ
Արցախի ՊԲ հրետանային մարտկոց մարտական գործողությունների ժամանակ, արխիվ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:

Վկայակոչելով Արցախի Պաշտպանության բանակի հաղորդումը՝ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում գրում է. - «Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Մարտակարգերը բարելավելու նպատակով հակառակորդը փորձել է իրականացնել որոշակի վերախմբավորումներ ու զորաշարժեր, որոնք ժամանակին հավաստանշվել ու կանխվել են Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխության չի ենթարկվել»:

«Այս պահին կայուն լարվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում պահպանվում է: ՊԲ ստորաբաժանումներն ու մարտական խնդիրներ կատարող ազատամարտիկները պատրաստ են հետագա մարտական գործողություններին», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG