Մատչելիության հղումներ

Չավուշօղլու․ «Ֆրանսիայի աջակցությունը Երևանին հավասարազոր է հայկական օկուպացիայի աջակցությանը»


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն քիչ առաջ Anadolu լրատվական գործակալության խմբագրակազմի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի՝ այսօր Լատվիայում արված հայտարարություններին։

«Հայաստանի հետ Ֆրանսիայի համերաշխությունը հավասարազոր է Ադրբեջանի հայկական օկուպացիային ցուցաբերված աջակցության», - հայտարարել է Չավուշօղլուն։

Այսօր ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր. - «Թուրքիայի ռազմաշունչ հռետորաբանությունը վտանգավոր է և անխոհեմ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG