Մատչելիության հղումներ

Փոմփեոն հակամարտ կողմերին կոչ է արել դադարեցնել կրակն ու վերադառնալ բանակցությունների


ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն Հունաստանի արտգործնախարարի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտությունը։ Տարածաշրջանային այցով Հունաստանում գտնվող Փոմփեեոն Կրետե կղզում հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։

Բանակցությունների մասին պետքարտուղարն ասել է․ - «Արտգործնախարարը և ես քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որում ներգրավված երկու կողմերն էլ պետք է դադարեցնեն բռնությունները և աշխատեն Մինսկի խմբի համանախագահների հետ՝ շուտափույթ կերպով վերադառնալով առարկայական բանակցություններին»։

XS
SM
MD
LG