Տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են՝ ուղեկցվելով հակառակորդի կողմից հրետանային նախապատրաստությամբ, այսօր հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակը:
«Շփման գծի մի քանի ուղղություններով հայկական ստորաբաժանումներն այս պահի դրությամբ հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները, առանձին հատվածներում ձեռնարկել պատժիչ գործողություններ՝ պատճառելով հակառակորդին կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ։ Մասնավորապես, վաղ առավոտյան հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ», - Ֆեյսբուքում գրում է Շուշան Ստեփանյանը:
Ֆեյսբուքյան մեկ այլ գրառմամբ Պաշտպանության նախարարության խոսնակը ներկայացրել է հայկական զինուժի կողմից հակառակորդի խոցված սպառազինությունը սեպտեմբերի 28-ի, ժամը 21:00-ի դրությամբ՝ 49 անօդաչու թռչող սարք, 1 օդանավ, 4 ուղղաթիռ, 80 միավոր զրահատեխնիկա, 82 միավոր ավտոտրանսպորտ: