Մատչելիության հղումներ

ԵՄ-ն կողմերին կոչ է անում անհապաղ վերսկսել բանակցությունները


Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, Բրյուսել, 21 սեպտեմբերի, 2020թ.
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, Բրյուսել, 21 սեպտեմբերի, 2020թ.

Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում շփման գծում մեկնարկել են մարտական գործողություններ, որոնց հետևանքով, դժբախտաբար, կան կորուստներ զինվորականների և խաղաղ բնակիչների շրջանում:

Եվրոպական միությունը կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, կայունացնել իրավիճակը և խստորեն պահպանել հրադադարը:

Եվրոպական միությունը հրատապ է համարում վերադարձը բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG