Արտերկրում ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունները աշխատում են արտակարգ ռեժիմով, հայտնում է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Մեր միջազգային գործընկերները՝ բազմակողմ և երկկողմ մակարդակով, տեղեկացված են Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության, հայկական կողմերի գործողությունների և գնահատականների մասին», - ֆեյսբուքում գրել է նա:
Նաղդալյանը նաև նշել է, որ արտգործնախարար Մնացականյանը մշտական կապի մեջ է և հեռախոսազրույցներ է ունենում իր գործընկերների, այդ թվում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալանիի հետ:
Այսօր առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով:
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:
Հայաստանի ԱԳՆ-ն խստագույնս դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան: