Թուրքիայի ԱԳ նախարարության խոսնակ Համի Աքսոյը հայտարարել է, թե «Հայաստանը հերթական անգամ ցույց տվեց, որ տարածաշրջանային խաղաղության ու կայունության համար միակ խոչընդոտն է հանդիսանում»: Նա Հայաստանին մեղադրել է «միջազգային իրավունքը ոտնահարելու և քաղաքացիական զոհերի հանգեցրած հարձակումների համար»:
«Իհարկե, Ադրբեջանը կօգտագործի իր օրինական իրավունքը սեփական ժողովրդին և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: Թուրքիան լիակատար աջակցություն է հայտնում Ադրբեջանին այս գործընթացում: Ինչպես որ Ադրբեջանը ցանկանա, այդպես էլ կլինենք նրա կողքին: Միջազգային հանրությանը կոչ ենք անում աջակցել ադրբեջանցի ժողովրդին»,- հայտարարել է Աքսոյը: