Մատչելիության հղումներ

Բելառուսում երեկվա ակցիայի ժամանակ ձերբակալվել է 390 մարդ, մեծ մասը` կանայք


Նախօրեին Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է 390 մարդ, մեծամասնությունը` կանայք:

Երեկ բելառուսական անկախ լրատվամիջոցները հայտնում էին, որ ձերբակալվածների մեծ մասը ազատ է արձակվել, քանի որ մայրաքաղաք Մինսկի ոստիկանական բաժանմունքները լեփ-լեցուն էին: Լրագրողների բելառուսական ասոցիացիայի տվյալներով` ձերբակալվածների թվում էին նաև լրագրող Յուլիա Վոլչոկը և 73-ամյա ընդդիմադիր ակտիվիստ Նինա Բագինսկայան։

Այսօր Բելառուսում մեկնարկում է հերթական կիրակնօրյա երթը, որի տասնյակ հազարավոր մասնակիցները օգոստոսի 9-ից ի վեր պահանջում են երկրի անփոփոխ առաջնորդի հրաժարականը, բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում և քրեական պատասխանատվություն խաղաղ ցուցարարների դեմ բռնություններ կիրառած ուժայինների համար:

XS
SM
MD
LG