Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում գերազանցեց 30 միլիոնը, մահվան դեպքերինը՝ 946 հազարը, բուժվել է 20,5 միլիոնը


Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է 30,2 միլիոնին, վարակի զոհ է դարձել ավելի քան 946 հազար մարդ, ապաքինվել է շուրջ 20,5 միլիոնը:

Եվրոպայում նոր վարակակիրների թիվը գերազանցել է մարտ ամսվա առաջին գագաթնակետը: Միացյալ Նահանգները շարունակում է առաջինը մնալ դեպքերի քանակով: Իսրայելում արդեն ուժի մեջ է մտել խիստ կարանտինը գարնան օրինակով: Ուկրաինայում վերջին օրերին ամեն օր մոտ 3,5 հազար նոր դեպք է հայտնաբերվում: Խարկովի քաղաքապետ Գենադի Կերնեսին ծանր վիճակում տեղափոխել են Բեռլինի «Շարիտե» հիվանդանոց, նա ավելի քան երեք շաբաթ կորոնավիրուսով հիվանդ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG