Մատչելիության հղումներ

Մեքսիկան նշում է Անկախության օրը


Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հրապարակային ելույթի ժամանակ, արխիվ
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հրապարակային ելույթի ժամանակ, արխիվ

Երկրի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը ըստ ավանդույթի Մեխիկոյի հրապարակում ոգեկոչեց անկախության հերոսներին։

1810 թվականի սեպտեմբերի 16-ին խռովարար հոգևորական Միգել Հիդալգոն կոչ է արել Իսպանիայի գաղութացումից ազատվելու համար զենք վերցնել ու անկախության պայքար սկսել։ Մեքսիկան անկախության հասավ 11-ամյա պայքարից հետո՝ 1821 թվականին։

Այս տարվա տոնակատարությանը Մեխիկոյի կենտրոնական հրապարակը կիսադատարկ էր կորոնավիրուսի համավարակի պատճառով, բայց տոնակատարության բոլոր տարրերը պահպանվել են՝ զանգերի ղողանջներ, երաժշտություն, հրավառություն։

Այսօրվա դրությամբ Մեքսիկայում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 600 հազար դեպք, բարձր է մնում օրական արձանագրվող դեպքերի քանակը։ Համավարակի բռնկումից ի վեր Մեքսիկայում 71 հազարից ավելի մարդ է մահացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG