YouTube վիդեոհոսթինգը գործարկում է նոր՝ կարճատև տեսանյութերի հարթակ, որը կկոչվի YouTube Shorts։ Այն կդառնա չինական TikTok-ի նմանակը։
Նախագիծը նախ կփորձարկվի Հնդկաստանում, որտեղ իշխանություններն արգելափակել են TikTok-ն ու ևս 50 չինական արտադրության հավելվածներ:
YouTube-ի նոր հավելվածի մասին հայտարարությունը հնչում է ԱՄՆ-ի և TikTok-ի ղեկավարության միջև հեռակա բանավեճի ֆոնին: Վաշինգտոնը ենթադրում է, որ այդ հավելվածը գաղտնի տվյալներ է փոխանցում չինական իշխանություններին, ինչը TikTok-ը կտրականապես հերքում է։
Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը պահանջել է չինական հավելվածի ամերիկյան սեգմենտը վաճառել Միացյալ Նահանգների ընկերություններին։ Վերջին օրերին ամերիկյան մամուլը հայտնել է, որ TikTok-ի գնորդը կարող է դառնալ Oracle կորպորացիան: