Մատչելիության հղումներ

Պետդեպարտամենտը ՌԴ դեսպանին «լուրջ անհանգստություն» է հայտնել Նավալնիի թունավորման առնչությամբ


ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնով, արխիվ
ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնով, արխիվ

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հրավիրվել է Պետդեպարտամենտ։ Պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը դեսպանին ասել է, թե Միացյալ Նահանգները լրջորեն անհանգստացած է Գերմանիայի իշխանությունների եզրակացությունից, որ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին Ռուսաստանում թունավորվել է «Նովիչոկ» խմբին պատկանող քիմիական թույնով։

Պետքարտուղարի տեղակալն ընդգծել է, որ Ռուսաստանի իշխանությունների կողմից քիմիական զենքի օգտագործումը, ինչպիսին համարվում է «Նովիչոկ»-ը, կլինի Մոսկվայի միջազգային պարտավորությունների ակնհայտ խախտում։ Սթիվեն Բիգանը Ռուսաստանին կոչ է արել աջակցել հետաքննությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG