Մատչելիության հղումներ

Բաքուն կրկին մտահոգություն է հայտնում Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող զինամթերքի առնչությամբ


Ադրբեջան - Նախագահական նստավայրը Բաքվում, արխիվ
Ադրբեջան - Նախագահական նստավայրը Բաքվում, արխիվ

Ադրբեջանը կրկին պաշտոնապես մտահոգություն է հայտնում Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող զինամթերքի առնչությամբ։

«Մենք դեռևս սպառիչ պատասխան չենք ստացել ռուսական կողմից», - այսօր Բաքվում հայտարարել է նախագահ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, հիշեցնելով, որ Իլհամ Ալիևը վերջերս անձամբ էր այս հարցը բարձրացրել Ռուսաստանի նախագահ Վլաիդիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Մենք բացատրություններ ենք ակնկալում՝ ինչո՞ւ է Ռուսաստանը շարունակում ինտենսիվ զինել Հայաստանը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահի խորհրդականը։

Շաբաթներ առաջ Իլհամ Ալիևը Պուտինի հետ զրույցում դժգոհել էր, թե հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտերից հետո Ռուսաստանը շուրջ 400 տոննա ռազմամթերք է ուղարկել Հայաստան։ Հեռախոսազրույցից հետո Մոսկվան Բաքու էր գործուղել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, ով հավաստիացրել էր, թե Ռուսաստանն ընդամենը Գյումրիում տեղակայված բազայում «սոցիալական օբյեկտների շինարարություն է իրականացնում»։

XS
SM
MD
LG