Մատչելիության հղումներ

Մինսկում բերման են ենթարկվել 20-ից ավելի լրագրողներ


Բելառուս - Բերման ենթարկված լրագրողների հարազատները և գործընկերները սպասում են ոստիկանատան մոտ, Մինսկ, 27-ը օգոստոսի, 2020թ.
Բելառուս - Բերման ենթարկված լրագրողների հարազատները և գործընկերները սպասում են ոստիկանատան մոտ, Մինսկ, 27-ը օգոստոսի, 2020թ.

Երեկ երեկոյան Մինսկում բերման է ենթարկվել ավելի քան երկու տասնյակ լրագրող տարբեր լրատվամիջոցներից, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության չորս լրագրողներ: Նրանք Մինսկի Ազատության հրապարակում սպասում էին բողոքի հերթական ակցիային:

Մոտ 3,5 ժամ անց լրագրողների մեծ մասին ազատ են արձակել՝ մինչ այդ ստուգելով փաստաթղթերը, գրանցելով բնակության և գրանցման հասցեները, ինչպես նաև ստուգելով տեսախցիկներն ու հեռախոսները:

Կեսգիշերին մոտ առնվազն 6 լրագրողներ դեռ շարունակում էին մնալ ոստիկանության բաժանմունքում, քանի որ նրանք հրաժարվել էին ցույց տալ ոստիկաններին իրենց հեռախոսների և տեսախցիկների պարունակությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG