Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը «Անադոլու» գործակալության հետ զրույցում, ի թիվս աշխարհաքաղաքական և տարածաշրջանային օրակարգային մի շարք հարցերի, անդրադարձել է նաև անցած ամիս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձություններին:
Կրկնելով թուրք-ադրբեջանական եղբայրության և միասնության մասին թեզերը` Աքյարը ընդգծել է. - «Թուրքիան ևս հակամարտության կողմ է՝ հանդիսանալով եղբայրական պետության և նրա իրավունքների պաշտպանության կողմնակից»: Թուրք նախարարի խոսքով. - «Հայաստանի հարձակողական կեցվածքը դատապարտելի է: Հայաստանը խելամիտ չի վարվում և, ապավինելով իր հետևում կանգնած ուժերին, սեփական կարողություններից վեր քայլերի գնում»:
Խոսելով վերջերս անցկացված թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների մասին՝ Հուլուսի Աքարը շեշտել է, որ նմանօրինակ միջոցառումները ի ցույց են դնում իրենց անվերապահ աջակցությունը Ադրբեջանին և շարունակական բնույթ են ունենալու: