Մատչելիության հղումներ

Այսօր ԱՄՆ-ում մեկնարկում է հանրապետականների Ազգային համագումարը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կարոլինայի Շառլոթ քաղաքում ընտրարշավի ժամանկ, մարտ, 2020թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կարոլինայի Շառլոթ քաղաքում ընտրարշավի ժամանկ, մարտ, 2020թ.

Այսօր ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոթ քաղաքում, նաև Ֆլորիդայում կկայանա Հանրապետական կուսակցության Ազգային համագումարը, որի ընթացքում գործող նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնապես կառաջադրեն որպես Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու: Համագումարը կտևի չորս օր՝ օգոստոսի 24-27-ը:

Կուսակցական նման համագումարներն անցկացվում են չորս տարին մեկ: Այդուհանդերձ, համաճարակի պատճառով մեծ հանդիպումներ տեղի չեն ունենա, և ինքը Թրամփը կմասնակցի հեռակա կարգով:

Հիշեցնենք՝ Դեմոկրատական կուսակցությունը պաշտոնապես ԱՄՆ նախագահի թեկնածու է առաջադրել նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG