Օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Նրա փոխանցմամբ` իրականացվում են որոնողական աշխատանքներ:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերասանտ», - գրել է Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում: