Մատչելիության հղումներ

Բելառուսում բողոքի ցույցերի ժամանակ առնվազն 4 մարդ է սպանվել. ՄԱԿ


Բելառուս - Ցուցարարները և ոստիկանները Մինսկում, 21-ը օգոստոսի, 2020թ.
Բելառուս - Ցուցարարները և ոստիկանները Մինսկում, 21-ը օգոստոսի, 2020թ.

Բելառուսում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ բողոքի ակցիաների ժամանակ սպանվել է չորս մարդ, ևս ութ հոգու ճակատագիրն անհայտ է մնում: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Լիզ Թրոսելի պաշտոնական հայտարարությունում:

ՄԱԿ-ը շեշտում է, որ թեև ցույցերի ընթացքում ձերբակալվածների մեծամասնությունն ազատ է արձակվել, սակայն 100 հոգի շարունակում է մնալ ճաղերի ետևում, նրանց մեծ մասին սպառնում է քրեական պատասխանատվություն և ազատազրկում:

«Շարունակում են տեղեկություններ ի հայտ գալ ձերբակալվածների նկատմամբ լայնածավալ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մասին՝ այդ թվում լրագրողների և հատկապես երեխաների», - նաև ասվում է ՄԱԿ-ի հանձնակատարի հայտարարությունում:

Օգոստոսի 9-11-ը Բելառուսում տեղի ունեցած խաղաղ ցույցերը ուժայինները ցրել են աննախադեպ կոշտ միջոցներով. Ձերբակալվել է շուրջ 7 հազար մարդ, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել, հաստատվել է երկու ցուցարարի մահ, ևս մեկը մահացել է ձերբակալվելուց մեկ օր անց: Իրավապաշտպանները հայտնում են ընդհանուր առմամբ հինգ զոհի մասին:

XS
SM
MD
LG