Միջազգային հանրությունը, այդ թվում՝ Հայաստանը հումանիտար օգնություն է ցուցաբերում Լիբանանին։
Հայաստանի կառավարությունը պլանավորել է երեք ավիաչվերթով մարդասիրական օգնություն ուղարկել Լիբանան։ Առաջին չվերթը նախատեսված է այսօր։
Բեյրութում այսօր շարունակվել են նավահանգիստը փլատակներից մաքրելու աշխատանքները։ Անցած երեքշաբթի այդտեղ պահեստավորված համարյա 3 տոննա պայթուցիկ նյութերի ուժեղ պայթյունը մեծ ավերածություններ է պատճառել: Նավահանգստին մոտ գտնվող թաղամասերում փլուզվել են շենքեր ու շինություններ։
Ըստ «Ռոյերթսի», պայթյունի հետևանքով 145 մարդ է զոհվել, հինգ հազար վիրավոր կա, հարյուր հազարավոր մարդիկ մնացել են անօթևան: Զոհերի և տուժածների թվում հայեր կան։