Մատչելիության հղումներ

Արսեն Թորոսյան. Արդեն արձանագրում ենք իջեցող մահացածություն


Ամենավատ օրերին մենք ունեցել ենք մոտավորապես 650 քաղաքացի, որոնց վիճակը գնահատվում էր ծանր կամ ծայրահեղ ծանր, այդ թիվն այս օրերին տատանվում է 350-ի շրջանակներում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա փոխանցմամբ` 300 քաղաքացի գտնվում է ծանր վիճակում, 68-ը` ծայրահեղ ծանր, իսկ թոքերի օդափոխության սարքերին միացված են 24-ը: «Այս թիվն էլ մոտավորապես արդեն հասել էր և տատանվում էր 50-ի շրջանակներում, այսինքն` այս մասով մենք նույնպես ունենք բարելավում: Սա ինչո՞վ է կարևոր, մենք կունենանք և արդեն արձանագրում ենք իջեցող մահացածություն, ինչը մեր բոլոր միջոցառումների հիմնական նպատակն է», - հայտարարեց նախարարը:

Նա հայտնեց նաև, որ այս պահի դրությամբ 15 գործող բժշկական կենտրոն է զբաղվում կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ` նախկին 20-ի փոխարեն, և ևս երկուսը կրկին պլանավորվում է մոտ օրերս վերադարձնել իրենց հիմնական աշխատանքին:

Հայաստանում, հիշեցնենք, նախորդ օրվա ընթացքում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 288-ով, բուժվածներինը՝ 478-ով, գրանցվել է մահվան 2 դեպք:

XS
SM
MD
LG