Մատչելիության հղումներ

Բելառուսի նախագահության ընդդիմադիր թեկնածուին զրկում են հավաքների հնարավորությունից


Ընդդիմության թեկնածուի աջակիցների հավաքը խափանվել է, Սոլիգորսկ, 4 օգոստոսի, 2020թ.
Ընդդիմության թեկնածուի աջակիցների հավաքը խափանվել է, Սոլիգորսկ, 4 օգոստոսի, 2020թ.

Բելառուսի իշխանությունները նախագահության ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային թույլ չեն տվել նախընտրական միջոցառում անցկացնել: Հավաքը նախատեսված էր Սլուցկ ավանում, սակայն երեկ իշխանությունները հայտնել են, թե հավաքի վայրում, իբր, պետք է շտապ կարգով նորոգման աշխատանք կատարվի:

Սլուցկում ոստիկանները ձերբակալել են հավաքին մասնակցելու համար ժամանած քաղաքացիներից առնվազն 17-ին:

Տիխանովսկայայի հավաքն արգելել են նաև Սոլիգորսկ ավանում, որտեղ առնվազն 5 մարդ է ձերբակալվել:

Նախօրեին էլ չեղարկվել է Ստոլբցի ավանում ծրագրված միջոցառումը: Տեղական իշխանությունները շինարարական տեխնիկա են մոտեցրել մարզադաշտին և անհնարին են դարձրել նախընտրական հավաքը:

Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի կունենան այս կիրակի օրը՝ օգոստոսի 9-ին:

Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի քան 25 տարի է իշխում և ցանկանում է վեցերորդ անգամ ընտրվել:

XS
SM
MD
LG