Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ցավակցական գրառում է կատարել՝ երեկ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:
«Ցնցված եմ եղբայրական Լիբանանում տեղի ունեցած մահաբեր պայթյունից։
Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ։ Իմ զորակցությունը հայտնեցի Արամ վեհափառին, հայ համայնքին, Լիբանանի եղբայրական պետությանը և ժողովրդին:
Սգում ենք բոլոր զոհերի մահը եւ ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին և մտերիմներին։
Կանգնած ենք եղբայրական Լիբանանի կողքին», - գրել է վարչապետը։
Reuters գործակալության փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ: Հայաստանի ԱԳՆ-ն էլ հայտնում է, որ նախնական տեղեկությամբ մեկ հայ է զոհվել: