Մատչելիության հղումներ

Լեհաստանում անցած մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 680 նոր դեպք


Լեհաստան - ոստիկանը ստուգում է վարորդի փաստաթղթերը, արխիվ
Լեհաստան - ոստիկանը ստուգում է վարորդի փաստաթղթերը, արխիվ

Լեհաստանում կորոնավիրուսի տարածման հերթական ռեկորդն է սահմանվել՝ մեկ օրվա կտրվածքով։ Ըստ պաշտոնական աղբյուրների, անցած 24 ժամում հաստատվել է 680 նոր դեպք, ընդհանուր ցուցանիշը անցել է 48 հազարից։ Մինչ օրս մահացել է 1738 մարդ։

Վարակի տարածումը կանխելու համար մարտի կեսերից երկրում արտակարգ դրություն է սահմանվել, հանրային փակ տարածքներում բոլորը պարտավոր են դիմակ կրել։ Առողջապահության նախարարն այսօր հայտարարել է, թե գործող կարգը կխստացվի՝ խանութներն այլևս չեն սպասարկի այն հաճախորդներին, որոնք առևտուր կանեն առանց դիմակի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG