Մատչելիության հղումներ

«Լիդիանի» պահնորդներն ապամոնտաժել են բնապահպան ակտիվիստների տնակները


Այսօր լուսաբացին, ինչպես բնապահպաններն են ձևակերպում` քնի ամենաքաղցր ժամին «Լիդիան Արմենիայի» պահնորդական ծառայության աշխատակիցները դեպի Ամուլսար տանող ճանապարհը փակած ակտիվիստների տնակները ապամոնտաժել-հեռացրել են ու տեղադրել են իրենց տնակները:

Գնդեվազ համայնքի բնակիչ, բնապահպան Թեհմինե Ենոքյանը առավոտից կառավարական շենքի մոտ էր: Պնդում էր, որ Ամուլսարի պահապանների տնակը տեղադրված էր համայնքային տարածքում. – «Ջերմուկ խոշորացված համայնքի համայնքային սեփականությունը հանդիսացող տարածք է: Դա արձանագրվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի վճռով, որը ԴԱՀԿ-ով ոստիկանությունը նշագրում է իրականացրել և կոնկրետ տեղը, դիրքը որոշել են, որ էս տնակները էս դիրքով չեն գտնվում ընկերության սեփականության տարածքում»:

Ըստ Թեհմինե Ենոքյանի, դեպի սար տանող երեք դիմադրական հենակետերից երկուսը «Լիդիանն» ապամոնտաժել է` Ամուլսարի մուտքը վերցնելով վերահսկողության տակ:

«Դիրքերը հետ ենք գրավելու», - ասում է «Կանաչ Հայաստան» կազմակերպության ղեկավար Հայկ Գրիգորյանը: - «Էն կետերն են գրավել, որտեղից իրենք հանգիստ կարող են մուտք գործել Ամուլսարի տարածք, անել իրենց աշխատանքները: Իսկ դա մենք չենք կարող թույլ տալ, հետևաբար այդ դիրքերը հետ պիտի վերցնենք մեզ»:

«Լիդիան Արմենիայի» իրավաբանական գծով ղեկավար Խորեն Նասիբյանը պնդում է, որ տարածքի նկատմամբ ունեն բոլոր իրավունքները, ապօրինի վագոնները հեռացնելու որևէ սահմանափակում չկա. – «Տարածքի կա մի մասը, որը պատկանում է սեփականության իրավունքով` տվյալ տարածքի, ինչի մասին որ մենք հիմա զրուցում ենք: Կա տարածքի մի մաս, որը վարձակալության կամ այլ իրավունքով, որը չի բացառում «Լիդիան Արմենիայի» կողմից տվյալ տարածքի տիրապետման իրավունքը»:

«Լիդիանը» հայտարարում է, որ երկու տարի շարունակ բախումներից խուսափել են, այնինչ տեղում աշխատանքների իրականացման միակ խոչընդոտը եղել է «Լիդիանի» ձևակերպմամբ` իրենց տարածք ներխուժած խումբը: Ոստիկանությունն իրենց դիմումներին չի արձագանքել, և ահա «Լիդիանն» ինքն է տարածքից հեռացրել ապօրինի գույքը` վագոնները:

Խորեն Նասիբյանի խոսքով, հանքարդյունաբերական գործունեություն առայժմ չեն պլանավորում. – «Պետք է կատարվեն բազմաթիվ նախապատրաստական աշխատանքներ, վնասվել է բազմաթիվ գույք, ընկերության կողմից այդ գույքերի վերականգնման աշխատանքները պետք է իրականացվեն»:

«Ամուլսարը սար է մնալու». բնապահպաններն այս կոչով էին ավելի քան երկու տարի փակել Ամուլսար տանող ճանապարհները: Պահանջում են կասեցնել Ամուլսարի ՇՄԱԳ-ի` Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը, պնդում են, որ հանքավայրի շահագործումը աղտոտման մեծ ռիսկ է առողջարանային գոտու ջրերի, օդի, հողի, շրջակա միջավայրի համար:

Արդյո՞ք այդպես է: Կառավարությունը սա հասկանալու համար նախորդ տարի 400 հազար դոլար ծախսեց, հրավիրեց միջազգային փորձագետների: «Էլարդի» թիմը ի վերջո եզրակացրեց, որ ելակետային տվյալները բավարար չեն հանքի շահագործման ռիսկերը գնահատելու համար:

Այսօր «Լիդիանը» հայտարարում է, թե Ամուլսարի տարածքում գործելու իրենց բոլոր թույլտվություններն ուժի մեջ են: Ոսկու գինը ռեկորդային աճ է գրանցում, և ընկերությունը կարող էր ամսական 70 միլիոն դոլար հարկ վճարել բյուջե

Գնդեվազ համայնքի բնակիչ, բնապահպան Թեհմինե Ենոքյանը, մինչև բնապահպանների խմբի հետ դեպքի վայր մեկնելը, կառավարական շենքի մոտ էր: Պնդում էր, որ Ամուլսարի պահապանների տնակները տեղադրված էին համայնքային տարածքում: Դեռ նախորդ տարի Վայոց Ձորի ոստիկանությունը չափագրել ու հաստատել է, որ դրանք «Լիդիանի» մասնավոր տարածքում չեն. – «Ջերմուկ խոշորացված համայնքի համայնքային սեփականությունը հանդիսացող տարածք է: Դա արձանագրվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի վճռով, որը ԴԱՀԿ-ով ոստիկանությունը նշագրում է իրականացրել և կոնկրետ տեղը, դիրքը որոշել են, որ էս տնակները էս դիրքով չեն գտնվում ընկերության սեփականության տարածքում»:

Ըստ Թեհմինե Ենոքյանի, դեպի սար տանող երեք դիմադրական հենակետերից երկուսը «Լիդիանն» ապամոնտաժել է` Ամուլսարի մուտքը վերցնելով վերահսկողության տակ:

«Դիրքերը հետ ենք գրավելու», - ասում է «Կանաչ Հայաստան» կազմակերպության ղեկավար Հայկ Գրիգորյանը: Նրա բառապաշարը ռազմական մոտիվ ունի, պատճառը «Լիդիանի» բաժնետերերի ցանկն է. - «Օնտարիոյի դատարանի փաստաթղթերի մեջ եթե նայեք, կտեսնեք, որ 68 հոգի թուրք ներդրող կա»:

«Բաժնետերերի ցանկում կարող են լինել թուրքեր, ռուսներ, հայեր», - ասաց «Լիդիան Արմենիայի» իրավաբանական գծով ղեկավար Խորեն Նասիբյանը:

Բնապահպանների բարձրացրած այս հարցը նա համարում է սադրանք, իսկ թուրքեր կան. – «Թուրքեր, բնականաբար, կարող են այնտեղ լինել: Այնտես կան բազմաթիվ հայեր, կարող են լինել ցանկացած այլ ազգերի ու պետությունների ներկայացուցիչներ: Հիմնական երեք խոշոր բաժնետերերը ամերիկյան ներդրումային ընկերություններ են, որոնք մասնագիտացած են հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներով: Այսինքն` ասել, որ դրանք ընկերություններ չեն, այլ ֆիզիկական անձինք են, այն էլ` Թուրքիայի քաղաքացի կամ ազգությամբ թուրք, տեղին չէ ու ընդամենը սադրանք է դա»:

«Լիդիան Արմենիայի» իրավաբանական գծով ղեկավարը պնդում է, որ տարածքի նկատմամբ ունեն բոլոր իրավունքները, ապօրինի վագոնները հեռացնելու որևէ սահմանափակում չկա. – «Տարածքի կա մի մասը, որը պատկանում է սեփականության իրավունքով` տվյալ տարածքի, ինչի մասին որ մենք հիմա զրուցում ենք: Կա տարածքի մի մաս, որը վարձակալության կամ այլ իրավունքով, որը չի բացառում «Լիդիան Արմենիայի» կողմից տվյալ տարածքի տիրապետման իրավունքը»:

«Լիդիանը» հայտարարում է, որ երկու տարի շարունակ բախումներից խուսափել են, այնինչ տեղում աշխատանքների իրականացման միակ խոչընդոտը եղել է «Լիդիանի» ձևակերպմամբ` իրենց տարածք ներխուժած խումբը: Ոստիկանությունն իրենց դիմումներին չի արձագանքել, և ահա «Լիդիանն» ինքն է տարածքից հեռացրել ապօրինի գույքը` տնակները:

Խորեն Նասիբյանի խոսքով, հանքարդյունաբերական գործունեություն առայժմ չեն պլանավորում. – «Պետք է կատարվեն բազմաթիվ նախապատրաստական աշխատանքներ, վնասվել է բազմաթիվ գույք, ընկերության կողմից այդ գույքերի վերականգնման աշխատանքները պետք է իրականացվեն»:

«Ամուլսարը սար է մնալու». բնապահպաններն այս կոչով էին ավելի քան երկու տարի փակել Ամուլսար տանող ճանապարհները: Պահանջում են կասեցնել Ամուլսարի ՇՄԱԳ-ի` Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը, պնդում են, որ հանքավայրի շահագործումը աղտոտման մեծ ռիսկ է առողջարանային գոտու ջրերի, օդի, հողի, շրջակա միջավայրի համար:

Արդյո՞ք այդպես է: Կառավարությունը սա հասկանալու համար նախորդ տարի 400 հազար դոլար ծախսեց, հրավիրեց միջազգային փորձագետների: «Էլարդի» թիմը ի վերջո եզրակացրեց, որ ելակետային տվյալները բավարար չեն հանքի շահագործման ռիսկերը գնահատելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա սեպտեմբերին հայտարարեց, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում չկա: Ասաց, որ «Լիդիանի» ներկայացուցիչներից հավաստիացումներ է ստացել, որ ոչ մի լիտր ջուր չի աղտոտվի ո' գետնի վրա, ո'չ էլ գետնի տակ: Ակտիվիստներին հորդորեց բացել հանք տանող մուտքերը:

«Որովհետև դուք այդ ճանապարհները փակելու անհրաժեշտություն չունեք: Որովհետև դուք ունեք Կառավարություն, որը եթե տեսնի, որ էդ ճանապարհները փակելու լեգիտիմ անհրաժեշտություն կա, ինքը իր լծակներով, օրենքով իրեն վերապահված լիազորություններով կգնա ճանապարհն էլ կփակի, մնացած ամեն ինչն էլ կփակի», - փաստարկել-հավաստիացրել էր վարչապետը:

Թեհմինե Ենոքյանը վստահ է, որ իրենց գործողություններով իրենք հենց Կառավարությանն են ապահովագրում ռիսկերից: Նրա խոսքով, «Լիդիանի» ծրագրերում հանքարդյունաբերությունը չկա. ցանկանում են շինարարության իմիտացիա ստեղծել, ներդրումներ ներգրավել, ապա կա'մ վաճառքի դնել ընկերությունը, կա'մ Կառավարությունից դատական կարգով փոխհատուցում պոկել. - «Ընկերությունը չունի փող: Պիտի մի ինչ-որ կերպ կա'մ ընկերությունը ծախի, կա'մ նոր ներդրումներ ներգրավի, պետության դատի տա: Նա նպատակ չունի Ամուլսարը շահագործելու»:

Խորեն Նասիբյան. – «Ընկերության նպատակն է տվյալ դեպքում տվյալ նախագիծը մինչև վերջ իրականացնելը»:

Նասիբյանը պնդում է, որ իրենց ընկերությունը ֆինանսական խնդիր չունի, ունի հանքարդյունաբերությամբ զբաղվելու պլաններ:

Այսօր «Լիդիանը» հայտարարում է, թե Ամուլսարի տարածքում գործելու իրենց բոլոր թույլտվություններն ուժի մեջ են: Ընկերությունը 400 միլիոն դոլար է ներդրել արդեն, ոսկու գինը ռեկորդային վերելքի մեջ է: Եթե հանքի ճանապարհը բաց լիներ, թանկարժեք առաջին ձուլակտորն արդեն ստացած կլինեին, և ընկերությունը կարող էր ամսական 70 միլիոն դոլար հարկ վճարել բյուջե:

Ամուլսարի պահապանների հորդորը «Լիդիանին» անփոփոխ է` հեռանալ տարածքից: Թեհմինե Ենոքյանի խոսքով, Շրջակա միջավայրի նորանշանակ նախարարը այս առումով պատմության մեջ մտնելու շանս ունի. – «Ես հասկանում եմ, որ նորանշանակ նախարարը Կառավարությունից զատ այլ կարծիք հայտնելու համարձակություն չի ունենա, բայց միևնույն ժամանակ, սա մարտահրավեր է նոր նախարարի համար: Եվ երբ որ համարձակություն կունենա վերջակետ դնել էստեղ` ինչ-որ էս պաստառի վրա գրված է, այդ օրվանից ինքը կհամարվի Հայաստանի Հանրապետության էն բացառիկ նախարարներից մեկը, որը մնացել է պատմության մեջ»:

Շրջակա միջավայրի նոր նախարարն այսօր «Ազատության» ֆեյսբուքյան ասաց, որ դեռ երեք օրվա նախարար է. – «Ամուլսարի մասին թույլ տվեք առայժմ չխոսել»:

Այդուհանդերձ նշեց. – «Եթե շահագործվի, ապա մենք պետք է ունենանք բոլոր երաշխիքները ռիսկերի կառավարման և մնացած մտահոգությունների փարատման առումով: Եթե այդ երաշխիքները չլինեն, ապա չպետք է շահագործվի»:

Ի դեպ, լուսաբացին «Լիդիանի» տեղադրած տնակները ակտիվիստների նախաձեռնությամբ արդեն իսկ ներկվել են «Ամուլսարը սար է» գրառումներով:

XS
SM
MD
LG