Մատչելիության հղումներ

Լուկաշենկո․ Ռուսաստանը փոխել է վերաբերմունքը Բելառուսի նկատմամբ


«Ռուսաստանը կա և կմնա Բելառուսի դաշնակիցը՝ անկախ այն բանից, թե ով կլինի Կրեմլում», - հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Վերջինս միաժամանակ պնդել է, թե Մոսկվան փոխել է Բելառուսի հանդեպ վերաբերմունքը՝ եղբայրական հարաբերությունները վերածելով գործընկերայինի․ «իզուր», - ասել է Լուկաշենկոն, ով այս կիրակի արդեն վեցերորդ անգամ կպայքարի՝ նախագահի լիազորությունները պահպանելու համար։

65-ամյա առաջնորդն իշխում է 1994 թվականից, առաջիկա ընտրություններում նրանից բացի առաջադրվել է ևս չորս թեկնածու։ Հիմնական մրցակիցների գրանցումը, սակայն, ԿԸՀ-ն մերժել էր՝ մի շարք պատճառաբանություններով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG