Մատչելիության հղումներ

Ըստ ՄԱԿ-ի գաղտնի զեկույցի, Փհենյանը շարունակում է միջուկային զենքի ծրագրի իրագործումը


Զենքի փորձարկում Հյուսիսային Կորեայում, արխիվ
Զենքի փորձարկում Հյուսիսային Կորեայում, արխիվ

Ըստ ՄԱԿ-ի գաղտնի զեկույցի, Հյուսիսային Կորեան շարունակում է իր միջուկային զենքի ծրագրի իրագործումը, և որոշ երկրներ կարծում են, որ «ամենայն հավանականությամբ, մշակվել են շատ փոքր միջուկային սարքեր բալիստիկ հրթիռների վրա տեղադրելու համար»:

Փորձագետների անկախ հանձնաժողովի զեկույցում մի շարք անանուն երկրներ կարծիք են հայտնել, որ Հյուսիսային Կորեայում վերջին վեց միջուկային փորձարկումները, ամենայն հավանականությամբ, օգնել են զարգացնել շատ փոքր միջուկային սարքեր:

Փհենյանը 2006 թվականից ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ է գտնվում միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների ծրագրերի պատճառով: Ու թեև Անվտանգության խորհուրդը մշտապես խստացնում է պատժամիջոցները, ՄԱԿ-ի դիտորդները պարբերաբար հայտնում են, որ Հյուսիսային Կորեան շարունակում է կատարելագործել իր ծրագրերը և խախտել պատժամիջոցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG