Մատչելիության հղումներ

Բուլղարիայում շարունակվում են հակակառավարական ցույցերը


Բուլղարիայում ընդդիմադիրները շարունակում են հակակառավարական ցույցերը` անբավարար որակելով կաբինետում փոխատեղումներ անելու և նախարարներից մի քանիսին պաշտոնանկ անելու` վարչապետի քայլերը:

«Հեռացիր ինքդ», «Մաֆիա», - վանկարկել են երեկ կառավարության շենքի մոտ հավաքված հարյուրավոր մարդիկ:

Բողոքի ցույցերը սկսվել են ավելի քան երկու շաբաթ առաջ, դրանց մասնակիցները մեղադրում են կառավարությանն ու երկրի գլխավոր դատախազին համատարած կոռուպցիայի և օլիգարխներին հովանավորելու համար: Ի պատասխան վարչապետ Բոյկո Բորիսովը անցած շաբաթ պաշտոնանկ էր արել կաբինետի մի շարք անդամների, այդ թվում` ներքին գործերի և էկոնոմիկայի նախարարներին, միաժամանակ հայտարարել, թե անձամբ հրաժարական ներկայացնելու մտադրություն չունի:

ԵՄ-ին անդամակցելուց 13 տարի անց Բուլղարիան մնում է միության ամենաաղքատ անդամը և դասվում է ԵՄ ամենակոռումպացված երկրների շարքում` «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության համաձայն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG