Մատչելիության հղումներ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք


Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք, հայտնում է Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությունը:

Համաձայն հաղորդագրության, վարակակիրներից չորսը Մարտակերտ քաղաքից են, միևնույն ընտանիքի անդամներ և գտնվում են մեկուսացման վայրում: Երկու դեպք հայտնաբերվել է Ասկերան քաղաքի բնակիչների մոտ, ովքեր վերադարձել են ՀՀ-ից և Covid-19 -ը հաստատվել է սահմանային անցակետում ՊՇՌ թեստ հանձնելու արդյունքում: Մյուս 4 նոր դեպքերը հաստատվել են Ստեփանակերտի բնակիչների մոտ, որից 3-ը նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ են, իսկ 1-ն էլ նոր օջախից է:

Ընդհանուր առմամբ, Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 183 դեպք, որից 144-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 39, ընդհանուր մեկուսացված է 80 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով վերջին մեկ օրում 103 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 4 հազար 43 փորձանմուշի հետազոտություն

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG