Մատչելիության հղումներ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրմամբ


Հռոմի Ֆրանցիսկոս պապը, արխիվ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, արխիվ

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն իր անհանգստությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ լարվածությունը շուտափույթ կհաղթահարվի: Այս մասին Վատիկանի առաջնորդը հայտարարել է կիրակնօրյա աղոթքի ժամանակ, հայտնում է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը:

«Մտահոգությամբ եմ հետևում վերջին օրերին Կովկասի տարածաշրջանում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված լարվածության աճին։ Աղոթում եմ բոլոր նրանց ընտանիքների համար, ովքեր իրենց կյանքն են կորցրել այդ միջադեպերի ընթացքում։ Հույս ունեմ, որ միջազգային հանրության միջնորդությամբ, երկխոսության միջոցով և կողմերի բարի կամքի դրսևորմամբ՝ խաղաղությունը երաշխավորող լուծում կգտնվի հանուն այդ սիրելի ժողովուրդների բարօրության», - հայտարարել է Կաթոլիկ եկեղեցու հովվապետը՝ կիրակնօրյա պատարագի ժամանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG